Սոնա Շահբազյան…;)

Գերգարնանային, գերուսումնական բլոգ

Տերտերը February 9, 2014

Filed under: Մայրենի — sonashahbazyan02 @ 8:57 am

Մի տերտեր ջուրն էր ընկել ու խեղդվում էր: Ափին հավաքված մարդիկ կանչում էին.
– Տերտե´ր, տերտե´ր, ձեռքդ տո´ւր, ձեռքդ տո´ւր:
Բայց տեր հայրն իսկի բան կտա՞ր մարդկանց: Ընդհակառակը, այդ բացականչությունները լսելով, նա ձեռքերը ջրի տակ թաքցրեց ու սկսեց սուզվել: Մարդիկ ճանաչում էին իրենց քահանային. կռահեցին բանի էությունը և, փոխելով իրենց խոսքը, կանչեցին.
– Տերտե´ր, տերտե´ր, վերցրո´ւ ձեռք…
Տեր հայրը ձեռքերը ջրից հանեց ու պարզեց մարդկանց: Մարդիկ փրկեցին տերտերին, ուրախացան նրա փրկությամբ, բայց երկար ժամանակ ծիծաղում էին նրա ժլատության վրա: (more…)