Սոնա Շահբազյան…;)

Գերգարնանային, գերուսումնական բլոգ

«Ներման Աղոթքը». Վերլուծություն April 25, 2014

Filed under: Մայրենի — sonashahbazyan02 @ 7:59 pm

СнимокդեդեԴու ներեղություն ես խնդրում աստծուց քո մեղքի համար, բայց նայած, թե դու ի՞նչն ես մեղք համարում: Այս մատվածքում կար երկու արարք տղայի կողմից՝ մեկը աղջկան համբուրելը, իսկ մյուսը խնձորները գողանալը: մայրը մեղք էր համարոում գնձորները գողանալ և ասում էր տղային, որ նա գնար աստծուց ներեղություն խնդրեր, բայց տղան իր համար մեղք էր համարում աղջկան համբուրելը, և աստծուն խնդրում էր, որ Զարուն երկար մնար այդ քաղաքում չգնար: Այս պատմությա մեջ կար մի հատված, որտեղ տղան չէր բացում աչքերը, որպեսզի մայրը չիմանար, որ նա ազջկան համբուրել է, նա վաղենում էր, որովհետև մեղք էր համարում աղջկան համբուրելը: Այստեղից էլ հետևուցյուն, որ դու քո արարքը կոպիտ ասաց պետք է քցես-բռնես, հետ նոր որոշես, արդյոք դու մեղք ես գործել:

 

Անտեսանելի Տոնինոյի արկածները April 3, 2014

Գլուխ 1

 

1. Ո՞ր հատվածներում ես քեզ նմանեցնում Տոնինոյին, հիշիր մի այդպիսի դեպք և պատմիր:

Տոնինոն սիրում էր աթիթից օգտվել, ես ինձ այդ առումով շատ եմ նմանեցնում Տոնինոյին: Դե ամեն կիրակի ես մայրիկիս հետ գնում եմ զբոսանքի, իրար հետ թեյ ենք խմում հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում, և ես ամեն անգամ ասում եմ, որ մի քիչ էլ զբոսնենք, նորից թեյ խմենք:
2. Ո՞րն է այս գլխի ամենակարևոր նախադասությունը քեզ համար:

Բանից պարզվում է, որ դրա համար ինչպես հարկն է պետք է ցանականալ:

Ընտրել եմ այս նախադաությունը, որովհետև այս նախադասության շնորհիվ է, որ Տոնինոն դարձավ անտեսանելի:
3. Ինքդ կազմիր հարցեր այս գլխի վերաբերյալ:​

Իսկ կա այնպիսի ցանկություն, որ դու շատ-շատ ես ուզում:

Իսկ դուք նման եք տոնինոյին աjն առումով, որ պատճառ եք ման գալիս դաս չանելու համար:

 

 

«Հայրենիքում» March 9, 2014

Filed under: Մայրենի — sonashahbazyan02 @ 1:45 pm

huhuhuhuՏե՛ս այստեղ

 

Հայրենիքում March 4, 2014

Filed under: Մայրենի — sonashahbazyan02 @ 7:18 pm

download (6)

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին… (more…)

 

ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ March 3, 2014

Filed under: Մայրենի — sonashahbazyan02 @ 5:07 pm

imgresՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ

Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արև չկար … (more…)

 

Հարցազրույց մայրիկից.իր դպրոցական տարիների մասին March 2, 2014

Filed under: Մայրենի — sonashahbazyan02 @ 7:43 pm

DSCF0054

-Մայրիկ, պատմի՛ր մի փոքր քո դպրոցի մասին, նախ, ո՞ր դպրոցում ես սովորել:

-Մեծ հաճույքով, ես սովորել եմ Գյումրու Խաչատուր Աբովյանի անվան համար 12 միջնակարգ դպրոցում:

-Իսկ սիրո՞ւմ էիր քո դպրոցը, սիրո՞ւմ էին հաճախել:

-Այո շատ եմ սիրել իմ դպրոցը, հաճույքով եմ հաճախել:

-Իսկ ունեի՞ր սիրելի առարկա:

-Այո իհարկե, իմ ամենասիրելի առարականերն են՝ ռուսաց լեզուն և աշխարհագրությունը:

-Իսկ կա՞ն այնպիսի դպրոցական օրեր, որոնք տարբերվում են մյուսներից:

-Այո, դա ամենատխուր և ամենահիշարժան օրն էր: Դա հենց երկրաշարժի օրն էր: 1998 թվականի դեկտեմբերի 7-ին:  (more…)

 

«Թագավորն ու չարչին» (բնութագիր, նկարագիր) February 25, 2014

Filed under: Մայրենի — sonashahbazyan02 @ 7:09 pm

Ես թագավորին պատկերացնում եմ պատառոտված շորերով: Իսկ կնոջը նույնպես կողտոտ շորերով եմ պատկերացնում, որովհետև նա գաղթել էր այդ երկիր և վատ պայմաններում էր ապրում, հանարավոր չէր, որ հագներ գեղեցիկ շորեր: Թագավորն իր մասին մեծ կարծիք ուներ, մեծամիտ էր և ինքնագոհ: Իրենով այնքան հպարտ էր, գովում էր իրեն, ասում, որ եթե սիորւմ ես թագավորի կյանքը այդպիսի բան մի ասա, բայց լսելով կնոջ պատասխանը զարմացավ: Կնոջ խոսքերը լսելով ես ես հասկացա, որ կինը բարի մարդ է: Կնու խոսքերից ես եզրակացրեցի, որ կինը խորը վիրավորված էր:

 

«Թագավորն ու Չարչին» February 24, 2014

Filed under: Մայրենի,Uncategorized — sonashahbazyan02 @ 7:18 pm

Շահն հագնում է չարչու շորեր և չարչիություն է անում: Նրան մոտենում է մի կին և ասում, թե էդ ասեղն ութ ելը ին արժեն, պատասխանը ստանալուն պես ցարմանում է, որովհետև դա նրա համար թանկ է: Իսկ Չարչին էլ ասաց, որ եթե Շահի կյանքը սիրում ես էդպես մի խոսիր: Եվ կինն էլ իր հերթին հակառակվեց չարչուն, բողոքեց իր կյանքից, և ես նրա բողոքներից հասկացա և նաև եզրակացություններ կատարեցի: Դե քանի-որ կինը գաղթել էր այդ երկիր և դժգոհում էր շահի տված կայնքից: Եվ վերջապես Շահի համբերությունը սպարվեց և նա ցույց տվեց, թե իսկապես ով է:

 

Զրույց Հովհաննես Թումանյանի հետ February 19, 2014

Filed under: Մայրենի,Նախագծային աշխատանքներ — sonashahbazyan02 @ 7:32 pm

download (6)

– Բարի աջողում, Հովահաննես Թումանյան: Շատ էի ուզում ձեզ հետ հանդիպում կազմակերպել: Վերջապես կայացավ այն: Ես միշտ ուզեցել եմ գրողներից հարցնել, թե ինչ են զգում բանաստեղծություն գրելիս, ինձ շատ հետաքրքիր է:

– Բարի աջողում, փոքրիկս: Բանաստեղծությունը կարող է գալ մտքիդ ցանկացած պահի, եթե դու նստես ու ուզենաս բանաստեղծություն գրես, քեզ մոտ դժվար ստացվի: Բանաստեղծությունը գրելիս, նրա մեջ պետք է դնել ոգի, որպեսզի ընթերցողը զգա այն, ինչ զգացել է բանաստեղծը: (more…)

 

Մի՞թե դժվար է February 18, 2014

Filed under: Մայրենի,Նախագծային աշխատանքներ — sonashahbazyan02 @ 6:56 pm

Հայոց Գրական Ընկերության առաջին երեկույթի բացմանը մեր գրեթե ամեն մի ուղղության ու ամեն հոսանքի մարդիկ միասին հավաքվեցին, միևնույն զգացմունքով, միևնույն անկեղծությամբ խոսեցին միևնույն առարկայի վրա հաշտ ու համերաշխ։ Էս երևույթը էնքան լավ էր ազդել մերոնցից շատերի վրա, որ չէին իմանում ինչպես արտահայտեն իրենց ուրախությունը, իսկ նրանց ուրախությունը էնքան ծանր է ազդել ինձ վրա, որ չեմ իմանում ինչպես հայտնեմ իմ վիշտը։

Մի՞թե հիրավի, միտք եմ անում ես, մենք էնքան ենք զուրկ առաքինություններից, որ մի լավ գործի մեջ էլ իրար կողքի կանգնելն ու միասին ուրախանալը պետք է էսքան մեզ զարմացնի ու էսքան ուրախացնի։ (more…)