Սոնա Շահբազյան…;)

Գերգարնանային, գերուսումնական բլոգ

Հայաստանի դեղաբույսեր. Սամիթ April 17, 2014

загруженноеՏե՛ս այստեղ

 

Հ. Թումանյանի ծնողները February 4, 2014

Filed under: Մայրենի,Ուսումնական նյութ — sonashahbazyan02 @ 7:54 pm

Ասլանը Հովհաննես Թումանյանի հայրն էր, ծնվել է 1839 թվականին, մահացել 1898 թվականին: Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: Ունեցել է հասարակական գործչի ջիղ. նա եղել է նախաձեռնողը կամ մասնակիցը Դսեղի կրթալուսավորական գործերի: Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգեբարձուների թվում: Իր աշխարհիկ հակումներով քահանան աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին: (more…)

 

Մի՛ ծխիր

 

Մթնոլորտային աղտոտում January 30, 2014

download (2)

Տես այստեղ

 

Հովհաննես Թումանյան. (Առաջարկում եմ կարդալ) «Էսպես չի մընա…» January 29, 2014

Filed under: Մայրենի,Ուսումնական նյութ — sonashahbazyan02 @ 5:58 pm

hovhannes-tumanyan

Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ինչն է հաստատ աշխարհքի վըրա…-
Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա:-
Լինում է` իբրև գյուղացի մի մարդ,
Աղքատ, օրական ապրուստի կարոտ:
Ունենում է սա մի խելոք տըղա,
Տանում է ծառա տալի մեկի մոտ: (more…)

 

Թմկաբերդ

tmogvi1ht5

Հայկական հին զրույցը պատմում է, որ հայոց հզոր ու անառիկ բերդերից մեկը Թմկաբերդն էր: Ժամանակին Թմկաբերդին տիրում էր մի հայ իշխան, որը հռչակվել էր իր քաջությամբ: Պարսից թագավորը իր ստվարաքանակ զորքով գալիս և պաշարում է բերդը, սակայն երկար ժամանակ չի կարողանում առնել այն: Երբ նա հարձակում է, իշխանն անմիջապես իր քաջերով հետ է մղում նրան, և սարի նման անսասան կանգնած է մնում բերդը: Պարսից թագավորն իր աշուղին ուղարկում է բերդ: Վերջինս Թմկաբերդի իշխանուհու մոտ փառաբանում է թագավորին այնքան, որ իշխանուհին սիրահարվում է նրան: (more…)

 

Հովհաննես Թումանյանի մասին հետաքրքիր փաստեր January 28, 2014

downloaddownload (1)

1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:  (more…)

 

Նոթբուքն ինձ դասընկեր January 26, 2014

Filed under: Ուսումնական նյութ,Uncategorized — sonashahbazyan02 @ 6:27 pm

image_251  DSCN1001_0_0Elen_3

 

Վեցերորդ դասարանում  ես հասկացա, որ նոթբուքն իսկապես լավ դասընկեր է: Հինգերորդ դասարանում մենք քիչ էինք աշխատում նոթբուքներով: Բայց հիմա, երբ դպրոց ենք գալիս միայն նոթբուքերով, հասկացա, որ այն ուսումնական շատ լավ  գործիք է, ու ավելի արդյունավետու հեշտ է դրանով աշխատելը: Նոթբուքի ընդամենը միքանի կոճակ սեխմելով` կարելի իմանալ այնքան բան, որդու կարող ես իմանալ հանրագիտարանի օգնությամբ, բայց դրա համար երկար ժամանակ կպահանջվի: Նոթբուքը`որպես ուսուցանող գործիք, աշխատում է հինալի: Այն մեզ թույլ է տալիս միանալ համացանցին, որտեղ անսպառ տեղեկատվություն կա: Մեր նոթբուքերում մենք պահում ենք նաև մեզ անհրաժեշտ բոլոր գրքերի թվային տարբերակները:

Ու քանի որ նոթբուքն մեր աշխատանքային գործիքն է,ուստի դրան պետք է  խնամքով վերաբերվել: Ինչքան նոթբուքը մեզ գիտելիք է տալիս, մենք այդքան լավ պետք է վերաբերվենք նրան: Չպետք է նոթբուքը անուշադրության մատնել, ավելորդ տեղեկատվությամբ, խաղերով ծանրաբեռնել, պետք է միշտ լիցքավորել, թարմացնել հակավիրուս ծրագիրը, աշխատասեղանը մաքուր պահել,բոլոր թղթապանակները դասավորել ու կարգավորել:
Քան որ մեք երկար ժամանակ ենք նոթբուքերի առաջ անցկացնում, առողջությունը չվնասելու համար, պետք է հիշել նոթբուքից օգտվելու մի քանի պարզ կանոն.
դասամիջոցները պետք է օգտագործել ճիշտ, այսինքն`չպետք է խաղալ կամ երաժշտություն լսել, որովհետև  45-րոպեից ավելի համարգչի դիմաց նստել չի կարելի. պետք է անպայման վեր կենալ շարժվել, հանգստանալ:
       Համակարգչի դամաց պետք նստել մեջքը ուղիղ, որպեսզի ողնաշարը չծռվի:
Համարգիչը չպետք է ոչ շատ բարձր, ոչ էլ շատ ցածր դրվածլինի, որովհետև դա նույնպես ազդում է տեսողության վրա:
Համարգչին նայելուց պետք է հաճախ թարթել աչքերը,որպեսզի դրանք ավելորդ լարումից ազատվեն:
Երևի այսքանը. ուշադիր եղեք ձեր նոթբուքի և առողջության նկատմամբ և լավ սովորեք:

 

 

Басни

Filed under: Русский язык,Ուսումնական նյութ — sonashahbazyan02 @ 6:06 pm

 

Առնո Բաբաջանյան January 22, 2014

Filed under: Ուսումնական նյութ,Երգ - երաժշտություն — sonashahbazyan02 @ 7:56 am

загруженное (1)   Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին: Ա. Բաբաջանյանի նախնիների մեջ, ինչպես և ընտանիքում մասնագիտությամբ երաժիշտներ չեն եղել, սակայն հայրը, ոչ միայն երաժշտության մեծ սիրահար էր, այլև քյամանչա, շվի ու ֆիսհարմոն էր նվագում: «Հատկապես հոգեպարար էր նրա շվին, իսկ «Դլե յամանը» լսել էր պետք»,- հուզմունքով հիշել է հետագայում կոմպոզիտորը: (more…)