Սոնա Շահբազյան…;)

Գերգարնանային, գերուսումնական բլոգ

Մալաթիա March 14, 2014

Filed under: Պատմություն — sonashahbazyan02 @ 4:10 am

Մելիտինե, քաղաք Փոքր Հայքում: Խարբերդից հարավ-արևմուտք, Եփրատի աջ կողմում, գետափից մոտ 15 կմ հեռու, երեք կողմից լեռներով պատած հարթավայրում: Հիշատակված է խեթական (Մելիտա), ասոսրեստանյան (Մելիդ, Միլիդա, Մելիդի), ուրարտուական (Մելիտեիաբն: Մելինտիեն տարբեր ժամանակներում գրեթե միշտ վարական կենտրոն է եղել: Մելիտին են Փոքր Հայքի երկրամասերից մեկի կենտրոնն էր, որպիսին մնաց մինչև Բյուզանդիայի Թեոդոսիոս կայսեր ժամաակները, երբՓոքր Հայոը մասնատվեց երկու պրվինցիայի՝ Առաջին Հաքի ՝ Սեբաստիա կենտրոնով, և Երկրորդ Հաքի, որի կենտրոնը դարձավ Մելիտինեն:

 

«Հայրենիքում» March 9, 2014

Filed under: Մայրենի — sonashahbazyan02 @ 1:45 pm

huhuhuhuՏե՛ս այստեղ

 

Շնորհավո՜ր Մարտի 8 March 8, 2014

Filed under: Uncategorized — sonashahbazyan02 @ 1:45 pm

Մեր սիրելի, գեղեցկուհի, քնքուշ, բարի կանայք շնորհավոր ձեր միամսյակը, միշտ այդպես քնքուշ եղեք: Ես գիտեմ, որ դուք բոլորդ էլ ունեք դեռ չիրականացած երազանքներ, դրա համար էլ ցանկանում եմ, որ ձեր երազանքները կատարվեն: Եվ ամենակարևորը ձեզ սեր եմ ցանկանում: Միշտ այդպես գեղեցիկ եղեք: Դուք մեր մոլորակի բնությունն եք, առանց ձեզ երկրի կյանքը չի շարունակվի այնպես, որ միշտ եղեք մեր կողքին և ես խոստանում եմ, որ դա փոխադարձ կլինի: Շնորհավո՜ր:

 

Առողջագիտական ստուգատեսի պատասխաններ March 6, 2014

Filed under: Առողջությունն ամենակարևորն է — sonashahbazyan02 @ 9:34 am

Հիգիենա

Գիտություն առողջության մասին, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և դրա հիման վրա մշակում միջոցառումներ միջավայրի վնասակար ազդեցության և հիվանդությունների առաջացման կանխարգելման նպատակով: Պրոֆիլակտիկ բժշկության հիմքն է:

Ձեռքերի խնամք

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:

Ատամի խնամք

Եթե ատամները ճիշտ չեն մաքրվում, դրանց վրա սննդի մնացորդի, մանրէների և թքի նստածք է հայտնվում: Երբ մանրէները ռեակցիայի մեջ են մտնում սննդի մնացորդների հետ, բերանի մեջ թթուներ են առաջանում: Թթուն քայքայում է ատամների էմալը, առաջանում են փոքր անցքեր, որից ատամը սկսում է փչանալ: Ատամի մածուկներից շատերը ֆտոր են պարունակում, իսկ որոշ վայրերում խմելու ջրի մեջ ֆտոր են ավելացնում: Ֆտոր պարունակող մածուկներ օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել ատամնաբույժի կամ մանկաբույժի հետ, քանի որ ֆտորի ավելցուկից ատամի էմալի վրա բծեր են առաջանում: Կան մանկական ատամնամածուկներ` ֆտորի քիչ պարունակությամբ. չէ որ երեխաները մածուկի բավական մեծ քանակություն  կուլ տալու սովորություն ունեն: 

Ատամներ – կարելի է և չի կարելի

  • Փոքրիկի ատամները պետք է օրական երկու անգամ մաքրել` առավոտյան և քնելուց առաջ:
  • Երեխայի ատամները լվանալուց և պառկեցնելուց հետո նրան ուտելու խմելու ոչ մի բան մի տվեք, հատկապես քաղցրավենիք կամ քաղցր ըմպելիք:
  • Քաղցրավենիքի պիտակներն ուշադիր կարդացեք:
  • Քաղցր ուտելուց հետո երեխայի բերանը ողողեք կամ ջուր տվեք խմելու:
  • Խորհուրդ չի տրվում երեխային ծծակ տալ, հատկապես` ծծակը թաթախել քաղցր օշարակի մեջ:
  • Երեխային շշով քաղցր ըմպելիք տալն անթույլատրելի է:
  • Երկու տարեկանում երեխան առաջին անգամ պետք է այցելի ատամնաբույժին (more…)
 

Հայրենիքում March 4, 2014

Filed under: Մայրենի — sonashahbazyan02 @ 7:18 pm

download (6)

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին… (more…)

 

Օգտակար Սնունդ March 3, 2014

Filed under: Բնագիտություն — sonashahbazyan02 @ 7:52 pm

download (5)

Հավկիթ

Հավկիթը հարուստ է սպիտակուցներով։ Վերջինս անհրաժեշտ է տեսողության համար և պաշտպանում է աչքերը կատարակտի առաջացումից։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս նյութերը, որոնցով հագեցած է հավկիթը, կանխարգելում է մի շարք հիվանդություններ։ Ժամանակակից սննդաբանները պնդում են, որ օրգանիզմը կլանում է խոլեսթերինը հագեցած ճարպերից, այլ ոչ հավկիթից, որը հայտնի է որպես խոլեսթերինի բնական «աղբյուր»։ Այնպես որ, օրվա մեջ մեկ-երկու հավկիթը չի բարձրացնի օրգանիզմում խոլեսթերինի մակարդակը։ (more…)

 

Ավստրալիա

download (2)Տե՛ս այստեղ

 

ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ

Filed under: Մայրենի — sonashahbazyan02 @ 5:07 pm

imgresՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ

Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արև չկար … (more…)

 

Հարցազրույց մայրիկից.իր դպրոցական տարիների մասին March 2, 2014

Filed under: Մայրենի — sonashahbazyan02 @ 7:43 pm

DSCF0054

-Մայրիկ, պատմի՛ր մի փոքր քո դպրոցի մասին, նախ, ո՞ր դպրոցում ես սովորել:

-Մեծ հաճույքով, ես սովորել եմ Գյումրու Խաչատուր Աբովյանի անվան համար 12 միջնակարգ դպրոցում:

-Իսկ սիրո՞ւմ էիր քո դպրոցը, սիրո՞ւմ էին հաճախել:

-Այո շատ եմ սիրել իմ դպրոցը, հաճույքով եմ հաճախել:

-Իսկ ունեի՞ր սիրելի առարկա:

-Այո իհարկե, իմ ամենասիրելի առարականերն են՝ ռուսաց լեզուն և աշխարհագրությունը:

-Իսկ կա՞ն այնպիսի դպրոցական օրեր, որոնք տարբերվում են մյուսներից:

-Այո, դա ամենատխուր և ամենահիշարժան օրն էր: Դա հենց երկրաշարժի օրն էր: 1998 թվականի դեկտեմբերի 7-ին:  (more…)

 

Գարուն…… March 1, 2014

Filed under: Uncategorized — sonashahbazyan02 @ 10:12 am

p1120538_0Այս առավոտ մի քիչ ուշ արթնացա, չգիտեմ ինչո՞ւ: Բայց երբ արթնացա միանգամից լույս ընկավ աչքերիս, հիշեցի, որ այսօր մայրիկիս ծննդյան օրն է, բայց նաև հիշեցի, որ մայրիկս ծնվել է գարնան առաջին օրը և ուրախացա: Պանուհանից դուրս նայեցի և միանգամից զգացի գարնան տաքությունն ու ջերմությունը: Վերջապես եկավ տաք ու ջերմ գարունը…