Սոնա Շահբազյան…;)

Գերգարնանային, գերուսումնական բլոգ

Գլուծ 8 April 24, 2014

Filed under: Անտեսանելի Տոնինոյի արկածները — sonashahbazyan02 @ 7:48 pm

1.Ի՞նչ կարևոր բան հասկացավ Տոնինոն Պաոլայի հետ խնդիրը քննարկելուց հետո:

Իմ կարծիքով Տոնինոն հասկացավ, որ խնդիրները այդքան էլ ձանձրալի չեն, դրանք դու պետք է դարձնես քեզ համար հաճելի և հետաքրքիր:
2. Վերնագրիր գլուխը՝ ա) մեկ բառով   բ) բառակապակցությամբ   գ) նախադասությամբ​:

ա. Հետաքրքրություն

բ.  Հետաքրքիր խնդիր

գ. Հիմա եմ հասկանում

 

Գլուխ 7 April 17, 2014

Filed under: Անտեսանելի Տոնինոյի արկածները — sonashahbazyan02 @ 6:39 pm

1.Պատկերացրու՝ դու ես Տոնինոյի փոխարեն, արդեն հոգնել ու ձանձրացել ես անտեսանելի լինելուց, քեզ մենակ ու անզոր ես զգում, ի՞նչ ելք կգտնեիր:

Ես գիտեմ , որ ամեն հարցումին էլ լուծում կա: Նախ խուճապի չէի մատնվի, և ես կհիշեի, թե ինչպես դարձա անտեսանելի ես դարձա իմ մեծ ցանկության շնորհիվ, և ես այնքան շատ կցանկանայի, որ վերջապես այն կատարվեր, էչ որ, երբ Տոնինոն իր տնայիները չէր արել շատ ուզեցավ դարնալ անտեսնալեի և տեսնում եք, որ դա կատարվեց, նույնն էլ հիմա ես այքան կցանկանայի, որ ցանկությունս կատարվեր:
2. Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞ւ Պաոլան տեսավ Տոնինոյին:

Իմ կարծիքով երկու հուսահատ մենակ մարդիկ միայն կարող են իարար հասկնալ, և իմկարծիքով Տոնինոին պեք էր այնպիսի մի մարդ, ով կարողանար հասկանալ և չնախատեր նրան: Եվ հենց այդ պահին էլ հայտնվեց աղջիկը, ով ինչ-որ չափով թեթևացրեց նրա հոգսը:

 

Գլուխ 6

Filed under: Անտեսանելի Տոնինոյի արկածները — sonashahbazyan02 @ 6:28 pm

 «Հիմա ես գիտեմ, թե աշխարհում ինչն է ամենավատ բանը,- ասում էր ինքն իրեն Տոնինոն,- ոչ «երկուսը» և  ոչ էլ աղքատությունը: Չէ՞ որ աղքատները կարող են իրար օգնել: Ամենավատ բանը մենակությունն է: Մենակ մարդը միշտ էլ անուժ է: Երջանկության համար ուրիշ մարդիկ են պետք՝ մայր, բարեկամներ, ընկերներ, ուսուցիչ, մի խոսքով, աշխարհի բոլոր մարդիկ»:
Պատմիր, թե ինչն է  քեզ համար ամենավատ բանը, համաձա՞յն ես, որ մենակ մարդը միշտ էլ անուժ է, և ի՞նչ է երջանկությունը քեզ համար:​

Այս կյանքում ինձ համար ամենավատ բանը իհարկե մենակությունն է, ես վաղենում և ատում եմ մենակությունը: շատ երեխաներ ուզում են գնալ տնից ապրել մենակ իրենց թվում է, որ մենակ նրանք իրենց լավ կզգան, բայց մենակ լինեն նշանակում է մեկուսանլ հարազատ մարդկանցից և շփվել չգիտես ում հետ: Այո համաձայն եմ, որ մենակ մարդը միշտ էր անուժ է, որովհետև ուժ է համարվում այն երևույթը, երբ քո կողքին են քո բարեկամները, հարազատները, ընկերները և ծնողները: Երբ չկա ծնողական սեր, կորչում են ցանկացած ցանկությունները, այս կյանքում մենակությունը պետք է չունենար իր դերը բայց…

Ինձ համար երջանկությունը, երբ ես շրջապատված եմ մտերիմ և հարզատ մարդկանցով, երբ ես զգում եմ, որ լավ ինչ որ մեկը մտահոգվում է իմձ համար, սիրում է ինձ, երջանկությունը այն է, երբ քո բարեկամները քեզ չեն թողնում, որպեսզի դու քեզ երբևէ մենակ զգաս:

 

Գլուխ 5 April 10, 2014

Filed under: Անտեսանելի Տոնինոյի արկածները — sonashahbazyan02 @ 6:10 pm

1. Ինչպիսի՞ն էին հինգերորդ բ դասարանի երեխաները: Փորձեք համեմատել ձեր դասարանի հետ, ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք նկատում:

Ճիշտն ասաց Տոնինոյի դասարանը մի քիչ մանկամիտ էր, մենք մեր դասարանում իրար մազեր չենք քաշում, սեղաններին գրքերով չենք խփում: Նրանով ենք նման, որ տղաները իրար հետ դուրս են գալիս իրար տներով տանում: Մենք նրանց նման ընկերասեր ենք: 

2. <<Այնպես արեք, որ ես լինեմ ձեզ նման, ինձ մենակ մի թողեք>>,-խնդրում էր Տոնինոն: Երբևէ ձեզ մենակ զգացե՞լ եք, պատմեք այդ մասին:

Ես ինձ երբեք մենակ չեմ զգացել, որովհետև իմ ընկերներն ու բարեկամները միշտ իմ կողքին են, թե հոգեպես, թե ֆիզիկապես:

 

 

Գլուխ 4 April 9, 2014

Filed under: Անտեսանելի Տոնինոյի արկածները — sonashahbazyan02 @ 6:10 pm

1. Արդարացրու Տոնինոյին:

Ես համոզված եմ, որ Տոնինոն ուզում էր ասել ճշմարտությունը, բայց ինչքան է ուզեր մեկ է նրան ոչ-ոք չէր լսի և տեսնի այնպես, որ դա անհնար բան էր:
2. Մեղադրիր Տոինոյին:Երկու դեպքում էլ չմոռանաս հիմնավորել:​

Բայց մի բան էլ կա, մի նախադասություն, որոնցով սկսվեցին այս արկածները՝«Բանից պարզվում է, որ դրա համար ինչպես հարկն է պետք է ցանականալ»: Եթե Տոնինոն ինչպես հարկն է ցանկանար իրականությունը ասել, այն անպայման կկատարվեր:

 

Գլուխ 3 April 7, 2014

Filed under: Անտեսանելի Տոնինոյի արկածները — sonashahbazyan02 @ 5:56 pm


1. Վերնագրիր հատվածը:

“Տոնինոյի պատծառով”

2. Թվարկիր հերոսներին և յուրաքանչյուրին բնութագրիր դիպուկ բառերով:

Տոնինո, կին, կոնդուկտոր մարդիկ

Տոնինո- անփույթ, որովհետև նա չէր մտածում այն մասին, որ զամբյուղը վրա դնելով կվախեցներ մարդկանց:

կին- շուտ բենկվող, կռվարար, որովհետև նա առանց մտածելու միանգամից հարձակվեց կոնդուկտորի վրա առանց իրավիճակը գնահատելու:

կոնդուկտոր- կոպիտ, որովհետև կոնդուկտոր փոխանակ հանգստաացներ ավելի էր բորբոքում կնոջը:

մարդիկ- անքաղաքավարի, որովհետև նրանք նույնպես տեսնում էին, թե ինչ է կատարվում վագոնում, բայց չէին մտնում կնոջ դրության մեջ:
3. Նկարագրիր այն փոխադրամիջոցը, որը կցանկանայիր, որ գործեր մեր քաղաքում:

Օրինակ Եվրոպական որոշ երկրներում փոխադրամիջոցնեը շատ ավելի հարմարավետ են: Բայց ես ցանկանում եմ, որպեսզի չլինեն կանգնած մարդիկ, այսնքն վարորդը նստատեղերից ավելի քանակով մարդ չվերցնի: Կուզեմ, որ չլինի այնպես, որ մենք մի ծայրից մյուս չբղավենք, որպեսզի վարորդը կանգնի, այլ ուղակի լինեն կոճակներ, որոնք սմելուց վարորդի  մոտ ձայն կլսվի և նա կհասկանա, որ պետք է կանգնի: Կցանկանայի, որ նստարաները հետ գնային, որպեսզի հոգնաց մարդը երբ տուն գնալուց լիներ գոնե հենվեր: Դռները թող ինքնիրեն փակվեյին, ինչպես այլ երկրներում:

 

Գլուխ 2 April 3, 2014

Filed under: Անտեսանելի Տոնինոյի արկածները — sonashahbazyan02 @ 7:18 pm

1.Եթե մի հրաշքով դու դառնայիր անտեսանելի, ի՞նչ կանեիր:

Ինչպես բոլորը այնպես ել ես շատ կուզեի լինել անտեսանելի: Կլսեի հետաքրքիր զրույցներ: Կմտնեի խանութներ կվերցնեի այն ինչ սիրտս ուզեր: Կնստեյի ինքնաթիռ և կմեկնեի իմ երազանքների երկրները, և տոմսի գնելու խնդիր չէր լինի: Եվ ուրիշ շատ-շատ բաներ: Բայց մի բան կա, որ ես այդ ամենից շատ կուզեի, որ անտեսանելի լինելը լիներ ժամանակավոր, որպեսզի չհայտնվեի Տոնինոյի իրավիճակում:
2.Հիշիր դեպք, երբ դու փորձել ես խաղ խաղալ ընկերոջդ կամ ընկերներիդ գլխին: Պատմիր այդ մասին:

Երեկ ես վերցրել էի համակարգչի մկնիկի ֆլեշկա և խաբեությամբ այն ուզում էի մտցնել ինչ-որ մեկի համակարգչի մեջ, որպեզի հետո շարժեի և ջղայնացնեի նրան: Պատկերացրեք դա ինձ մոտ ստացվեց: Բոլորն ասում էի, որ այս ինչ է կատարվում համակարգչիս հետ:
3.Պատահել է այնպես, որ ընկերդ ինչ-որ բան է արել, բայց ուսուցիչը կամ ուսուցչուհին խոսել է քեզ վրա կամ հակառակը: Պատմիր այդ մասին:

Երբ ես դեռ հինգերորդ դասարան էի ռուսերենի ժամին, և նշեմ նաև,  հյուրեր ունեիք, ովքեր եկել էին դասալսման: Իսկ իմ կողքին նստաց էր ուսուցչուհին: Կողքիս նստաները այնքան խոսեցին, որ ի վերջո ուսուցչուհին պտտվեց և ինձ ասաց, որ Սոնա, դու չես հարգում մեզ, 3 ուսուցիչ դասարանում դու բարձր-բարձր զրուցում ես, ես քեզնից չէի սպասում: Երբ ես ուզեցի ասել, որ ես չեմ խոսում, ուսուցչուհին ինձ ասաց, որ իր ասածից հետո ես նորից շարունակում եմ խոսել: Ճիշտն ասաց ես այդ ժամանակ ավելի ջղայնացած էի հաստատ, քան ուսուցչուհին:

 

 

Անտեսանելի Տոնինոյի արկածները

Գլուխ 1

 

1. Ո՞ր հատվածներում ես քեզ նմանեցնում Տոնինոյին, հիշիր մի այդպիսի դեպք և պատմիր:

Տոնինոն սիրում էր աթիթից օգտվել, ես ինձ այդ առումով շատ եմ նմանեցնում Տոնինոյին: Դե ամեն կիրակի ես մայրիկիս հետ գնում եմ զբոսանքի, իրար հետ թեյ ենք խմում հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում, և ես ամեն անգամ ասում եմ, որ մի քիչ էլ զբոսնենք, նորից թեյ խմենք:
2. Ո՞րն է այս գլխի ամենակարևոր նախադասությունը քեզ համար:

Բանից պարզվում է, որ դրա համար ինչպես հարկն է պետք է ցանականալ:

Ընտրել եմ այս նախադաությունը, որովհետև այս նախադասության շնորհիվ է, որ Տոնինոն դարձավ անտեսանելի:
3. Ինքդ կազմիր հարցեր այս գլխի վերաբերյալ:​

Իսկ կա այնպիսի ցանկություն, որ դու շատ-շատ ես ուզում:

Իսկ դուք նման եք տոնինոյին աjն առումով, որ պատճառ եք ման գալիս դաս չանելու համար: