Սոնա Շահբազյան…;)

Գերգարնանային, գերուսումնական բլոգ

Թեղենիս Լեռ…..Բարձրունքի հաղթահարում September 22, 2014

Filed under: Ճամորդություններ,Uncategorized — sonashahbazyan02 @ 3:14 pm

DSCF0230Երեկ առավոտյան, Երևանից շարժվեցինք դեպի Արզաքան գյուղ: Երբ հասանք Արզաքան, ամենահետաքրքիրն այն էր, որ գյուղում ոչ ոք չգիտեր Թեղենիս բարձրանալու ճանապրհը: Վերջապես հասանք: Այնտեղ էին նաև Նոր դպրոցի երեխաները: Մտանք մի կիսաքանդ եկեղեցի երգեցինք, Հայր Մերն արտասանեցինք, ընթրեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը:

DSCF0237

Մենք մի քիչ բարձրացանք և որոշեցինք անտառի միջով գնալ: Անկրկնելի էր: Ես ուղակի հիացած էի: Ծառերը իրար այնքան էին մոտ, որ մենք կռացած էինք քայլում: Անտառում կային գունավոր շատ ծառեր: Ընկեր Գոհարը ու երկու տղա գնացել էին անտառում ճանապարհ ման գալու: Մենք դեռ մինչև վերջ չէինք բարձրացել երեխաներից ոմանք արդեն հոգնել էին  հենց այդ տեղում էլ նստեցինք և սկսվեց մեր ֆոտոպլեները: Դիմացոմ երևում էր գունավոր անտառը, որտեղ մենք մի քանի առաջ էինք: Նկարելը ավարտելուց հետո երեխաները առաջարկեցին բարձրանալ: Բայց միայն մի քանի երեխաներ համաձայնեցին: Եվ մենք մի քանի հոգով տանջանքներով, բայց մեկ տեղ մեծ կամքի ուժով բարձրանում էինք:

DSCF0273

Վերևում ծածանեցինք Հայաստանի դրոշը ու այնուհետև իջանք ներքև: Ինձ ամենից շատ դուր եկավ անտառը և ֆոտոպլեները: Ու ամենակարևորը, որ ինձ դուր եկավ մեր դասարանի երեխաների մեծ կամքի ուժը: Անկրկնելի օր էր:

Տես նաև տեսանյութ Թեղենիս Լեռ

 

Leave a comment