Սոնա Շահբազյան…;)

Գերգարնանային, գերուսումնական բլոգ

Ավստրալիա March 3, 2014

download (2)Տե՛ս այստեղ

 

Hovhannes Tumanyan February 26, 2014

Filed under: English,Նախագծային աշխատանքներ — sonashahbazyan02 @ 9:05 am

Hovhannes Tumanyan was born in the village Dsegh, Lori, on February 19, 1869. At first he studied at the village school in Dsegh and then he continued his studies at a school in Jalaloghly (now Stepanavan). He moved to Tiflis in 1883 where he studied at Tiflis Nersisyan School in 1883-1887. Tumanyan worked for the local newspapers and periodicals “Աղբյուր- Spring”, “Մուրճ-Hammer”, “Հորիզոն-Horizon”. In 1899 The literary Group Vernatun was established by Tumanyan. The members of Vernatun were Avetik Isahakyan, Derenik Demirchyan, Levon Shant, Ghazaros Aghayan, Perch Proshyan, Nikol Aghbalyan and others. In the autumn of 1921 Tumanyan left for Constantinople to find help for Armenian emigrants. He was already ill when he returned from Turkey after a few months. Tumanyan died at the age of 54 on the 23rd of March, in 1923. Tumanyan wrote tales “The Liar”, “The Smart and the Fool”, “Anban Hury”, “The Brother Ax” and so on. He also wrote short stories “Gikor”, “The Wolf”, poems “Anush”, “Sako of Lori”, “Maro”, and quatrains.

 

Սոցիալական գովազդ (չստացված կադրեր) February 22, 2014

 

Զրույց Հովհաննես Թումանյանի հետ February 19, 2014

Filed under: Մայրենի,Նախագծային աշխատանքներ — sonashahbazyan02 @ 7:32 pm

download (6)

– Բարի աջողում, Հովահաննես Թումանյան: Շատ էի ուզում ձեզ հետ հանդիպում կազմակերպել: Վերջապես կայացավ այն: Ես միշտ ուզեցել եմ գրողներից հարցնել, թե ինչ են զգում բանաստեղծություն գրելիս, ինձ շատ հետաքրքիր է:

– Բարի աջողում, փոքրիկս: Բանաստեղծությունը կարող է գալ մտքիդ ցանկացած պահի, եթե դու նստես ու ուզենաս բանաստեղծություն գրես, քեզ մոտ դժվար ստացվի: Բանաստեղծությունը գրելիս, նրա մեջ պետք է դնել ոգի, որպեսզի ընթերցողը զգա այն, ինչ զգացել է բանաստեղծը: (more…)

 

Մի՞թե դժվար է February 18, 2014

Filed under: Մայրենի,Նախագծային աշխատանքներ — sonashahbazyan02 @ 6:56 pm

Հայոց Գրական Ընկերության առաջին երեկույթի բացմանը մեր գրեթե ամեն մի ուղղության ու ամեն հոսանքի մարդիկ միասին հավաքվեցին, միևնույն զգացմունքով, միևնույն անկեղծությամբ խոսեցին միևնույն առարկայի վրա հաշտ ու համերաշխ։ Էս երևույթը էնքան լավ էր ազդել մերոնցից շատերի վրա, որ չէին իմանում ինչպես արտահայտեն իրենց ուրախությունը, իսկ նրանց ուրախությունը էնքան ծանր է ազդել ինձ վրա, որ չեմ իմանում ինչպես հայտնեմ իմ վիշտը։

Մի՞թե հիրավի, միտք եմ անում ես, մենք էնքան ենք զուրկ առաքինություններից, որ մի լավ գործի մեջ էլ իրար կողքի կանգնելն ու միասին ուրախանալը պետք է էսքան մեզ զարմացնի ու էսքան ուրախացնի։ (more…)

 

Հովհաննես Թումանյանի (քառյակներ) February 17, 2014

Filed under: Մայրենի,Նախագծային աշխատանքներ,Uncategorized — sonashahbazyan02 @ 9:01 am

download (5)

* * *

Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սրտում,
Էնքան տրտում կորած լավերն իմ սրտում…
Չեմ էլ հիշում չար ու խավար էս ժամին`
Երբ են փայլել ուրախ օրերն իմ սրտում:

Այս քառյակով Թումանյանն բնութագրում է մի մարդու, որը շատ ցավեր է ապրել, և անգամ չի հիշում իր ուրախ օրերը: Հիշումէ այն չար ու խավար օրերը, որ ապրել է: (more…)

 

«Գարնանամուտ» February 16, 2014

Filed under: Մայրենի,Նախագծային աշխատանքներ — sonashahbazyan02 @ 7:51 pm
 

Վահան Տերյան բանաստեղծություններ February 12, 2014

Filed under: Մայրենի,Նախագծային աշխատանքներ — sonashahbazyan02 @ 6:11 pm

Վահան-Տերյան_3-197x300

ԱՐԵՎԱԾԱԳ

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոթ,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
Եվ կըցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։
Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային,
Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում… (more…)

 

The Liar By Hovhannes Tumanyan

Filed under: English,Նախագծային աշխատանքներ — sonashahbazyan02 @ 6:05 am

download (5)

Once upon a time there was a king. This king declares all over his country: “Anyone who tells such a lie that I say it is a lie, I will give them half of my kingdom.”

There comes a shepherd and says: “Your majesty, my father had a cane and he could reach the stars in the sky with it.”

“There may be such a thing”, answers the king, “My grandfather had a pipe so long that he put one end in his mouth and lit it with the sun.”

The liar goes out puzzled. (more…)

 

Վահան Տերյան. «Գարուն» February 10, 2014

Filed under: Մայրենի,Նախագծային աշխատանքներ — sonashahbazyan02 @ 7:15 am

vahan-Teryan-192x300Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…