Սոնա Շահբազյան…;)

Գերգարնանային, գերուսումնական բլոգ

Հայաստանի դեղաբույսեր. Սամիթ April 17, 2014

загруженноеՏե՛ս այստեղ

 

Առողջագիտական ստուգատեսի պատասխաններ March 6, 2014

Filed under: Առողջությունն ամենակարևորն է — sonashahbazyan02 @ 9:34 am

Հիգիենա

Գիտություն առողջության մասին, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և դրա հիման վրա մշակում միջոցառումներ միջավայրի վնասակար ազդեցության և հիվանդությունների առաջացման կանխարգելման նպատակով: Պրոֆիլակտիկ բժշկության հիմքն է:

Ձեռքերի խնամք

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:

Ատամի խնամք

Եթե ատամները ճիշտ չեն մաքրվում, դրանց վրա սննդի մնացորդի, մանրէների և թքի նստածք է հայտնվում: Երբ մանրէները ռեակցիայի մեջ են մտնում սննդի մնացորդների հետ, բերանի մեջ թթուներ են առաջանում: Թթուն քայքայում է ատամների էմալը, առաջանում են փոքր անցքեր, որից ատամը սկսում է փչանալ: Ատամի մածուկներից շատերը ֆտոր են պարունակում, իսկ որոշ վայրերում խմելու ջրի մեջ ֆտոր են ավելացնում: Ֆտոր պարունակող մածուկներ օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել ատամնաբույժի կամ մանկաբույժի հետ, քանի որ ֆտորի ավելցուկից ատամի էմալի վրա բծեր են առաջանում: Կան մանկական ատամնամածուկներ` ֆտորի քիչ պարունակությամբ. չէ որ երեխաները մածուկի բավական մեծ քանակություն  կուլ տալու սովորություն ունեն: 

Ատամներ – կարելի է և չի կարելի

  • Փոքրիկի ատամները պետք է օրական երկու անգամ մաքրել` առավոտյան և քնելուց առաջ:
  • Երեխայի ատամները լվանալուց և պառկեցնելուց հետո նրան ուտելու խմելու ոչ մի բան մի տվեք, հատկապես քաղցրավենիք կամ քաղցր ըմպելիք:
  • Քաղցրավենիքի պիտակներն ուշադիր կարդացեք:
  • Քաղցր ուտելուց հետո երեխայի բերանը ողողեք կամ ջուր տվեք խմելու:
  • Խորհուրդ չի տրվում երեխային ծծակ տալ, հատկապես` ծծակը թաթախել քաղցր օշարակի մեջ:
  • Երեխային շշով քաղցր ըմպելիք տալն անթույլատրելի է:
  • Երկու տարեկանում երեխան առաջին անգամ պետք է այցելի ատամնաբույժին (more…)
 

Համի և հոտառության զգայարաններ January 16, 2014

Filed under: Առողջությունն ամենակարևորն է — sonashahbazyan02 @ 6:57 pm

Համի և հոտառության զգայարաններ

1Որոնք են համի և հոտառության զգայարանները,

2 ինչպես ենք զգում համը

3 ինչպես ենք զգում հոտը

4 ինչպես են կոչվում համի և հոտի զգացողության բացակայությունները

1. Համի զգայարանը դա լեզուն է, իսկ հետառության զգայարանը դա քիթն է:

2. Լեզուն մենք համը զգում եք լեզվի վրա գտնվող պտկիկներով: Լեզվի ամեն մաս զգում է մի համ: Նրանք ընդհանրապես զգում են չորս համ: Դրանq են թթուն, աղին, դառը և քաղցրը:

3.իսկ հոտը՝ քթի լորձաթաղանթի մեջ գտնվող հատուկ զգացող բջիջներով: