Սոնա Շահբազյան…;)

Գերգարնանային, գերուսումնական բլոգ

Ինքնակենսագրություն February 5, 2014

Filed under: Մայրենի — sonashahbazyan02 @ 7:42 pm

ombutfewa_Fotor

Ես Երևանից եմ: Ես ունեմ ոչ այդքան մեծ ընտանիք, մեկ եղբայր և հայր ու մայր: Հայրս՝ Արամը, ինձ պես Երևանից է: Մի լուրջ անձնավորություն, նա հանգիստ է սիրում, բայց մեկ տեղ նաև սիրում է փոքր երեխաների: Ես հայրիկիս հետ կարող եմ երկար ժամանակ լուռ նստել հեռուստացույց դիտել, կամ գիրք կարդալ, նա նաև շատ է սիրում գիրք կարդալ: Նա իր լրջության հետ մեկ տեղ, մեզ ժամանակ է տրամադրում, խաղում ենք իրար հետ խոսում, ծիծաղում… (more…)

 

Հ.Կիզոգյան. 21-րդ դարի թվանշային գրադարան

Filed under: Գրադարան - Ընթերցարան,Դիջիթեք - Digitech — sonashahbazyan02 @ 6:45 pm

P1180367Այսօր ժամը 14:00, Մայր դպրոցում նորից գնացել էինք վարպետության դասի, բայց այս անգամ թեման 21-րդ դարի թվանշային գրադարանն էր: Հովհաննես Կիզոգյանը, մեզ էր ներկայացնում թվային գրադարանի կայքը: Մեզ էր ներկայացնում կայքի հնարավորությունները, առավելությունները և թերությունները: Կայքի առավելություններից ինձ շատ դուր եկավ այն, որ կայքն ունի գրքի էջանիշ, որի շնորհիվ մենք կարող ենք կիսատ մնացած տեքստը շարունակել: Կայքը ամբողջովին դասական ուղղագրությամբ էր, դա մի փոքր խնդիր էր առաջացնում  փոքրերի համար, ովքեր կցանկանային օգտվել կայքից: Ինչ որ բան որոնելու համար պետք է գրել նրա դասական ուղղագրությամբ տարբերակը, այլ կերպ գրելու դեպքում նա չի գտնի ձեր ուզած նյութը: Շատ բուռն քննարում էր գնում սրահում: Իմ կարծիքով սեմինարը մեզ համար մի փոքր բարդ էր, բայց համենայն դեպս ինչ հասկանալի էր ինձ համար ես ձեզ պատմեցի:

 

«Պեր Գյունտ» Անիտրայի պարը

Filed under: Երգ - երաժշտություն,Uncategorized — sonashahbazyan02 @ 5:23 pm