Սոնա Շահբազյան…;)

Գերգարնանային, գերուսումնական բլոգ

Իմ մտքերը February 21, 2013

Ամանորը մեր ընտանիքում

Սիրտս՝ ներսից

Դե բոլորն էլ ունեն սրտեր, ու բոլորի ստերում էլ կան բնակիչներ: Իմ ընտանիքը գտնվում է իմ սրտի ամենակենտրոնում: Քանի որ ես նրանց շատ եմ սիրում նրանց եմ տվել իմ սրտի ամենամեծ բնակարանը: Իմ ընկերուհիները գտնվում են ընտանիքիցս ներքև, նրանք իմ կողքին են լինում ամենադժվար պահին, ես նրանց եմ տվել միջին չապսի բնակարան: Այ իմ դասարանը…

Իմ դասարանը գտնվում է ընտանիքիս կողքին աջ կողմում, քանի որ նրանք շատ են, ես նրանց միջինից մի քիչ մեծ չափսի բնակարան տրամադրեցի: Եթե այսպես շարունակեմ …

Իմ սրտում այդքան շատ մարդ չկա, բայց իմ սրտում կան այնպիսի մարդիկ որոնց ես պաշտում եմ:

(Ստեղծագործեցի Միջին դպրոցում)

Իմ աշունը

Բոլորը իրենց աշունը պատկերացնում են երջանիկ, ուրախ, քանի որ այն գույնզգույն է, բայց ես այդ մտքին չեմ, որովհետև աշնան անձրևը շատ թաղծոտ է ու տխուր: Քանի որ աշնանը ցուրտ է, բոլորը փակվում են իրենց տներում: Ու աշունը մնում է մենակ իր գույնզգույն թերևների ու թաղծոտ անձրևի հետ: Աշունը այն միակ եղանակն է, երբ դու կարող ես համտեսել, ամենահյութալի ու ամենագույնզգույն մրեգերը՝ դեղձը, խնձորը, խաղողը…

 

 Աշնան արևը նույնպես շատ հաճելի է, արևը թաքնվում է ամպերի հետևում ու թույլ ջերմացնում մեզ: Իմ կարծիքով աշունը եղանակների թագուհին է, իսկ մնացած եղանակները…

Այ օրինակ ձմեռը իր ճերմակ ձնով է գեղեցիկ, իսկ գարունը՝ իր ծաղիկներով ու կանաչով, իսկ ամառը…

Ամառը իմ կարծիքով ամենաուրախ եղանակն է:

Աշունը ամենագեղեցիկ, ամենաբերքառատ, ու…  մի խոսքով ամենաեղանակն է:

Ես քո փոքրիկ բնակիչն եմ, Երևան

Ես մեծերից և ուրիշներից շատ անգամներ լսել եմ, որ նրանք միշտ ասում են, որ Երևանը շատ է փոխվել է, ավելի գեղեցիկ և ժամանակակից է դարձել: Հրապարակում պարում են շատրվանները: Իսկ մինչև ուշ երեկո Հյուսիսային պողոտան լի է մարդկանցով: Եվ լուսերով: Եղել եմ Երևանի թանգարանում: Իմանալով  նրա պատմությունը էլ ավելի սկսեցի սիրել նրան, նրա ուժը: Սիրում եմ Թամանյանական լուծումները:  Շատ անգամներ հիացել եմ նրա այգիներով: Ինձ նաև շատ է դուր գալիս նրա լուսավոր երեկոները: Առավոտները վայելում ենք մաքուր օդ: Ինձ մի բան դուր չի գալիս, որ ամեն օր փողոցով անցնում են մեծ մեքենաներ ու աղտոտում օդը: Եվ ինձ մի բան էլ դուր չի գալիս, այն, որ Երևանը համարյա չունի բնություն: Երեկոյան շատ հաճելի է քայլել ու մաքուր օդ շնչել այգում: Շատ եմ սիրում Երևանյան ցայթաղբյուրները, վարդագույն շենքերը, բակում երեխաների ուրախ դեմքերը, ու ես զարմանում եմ, թե ինչպես կարելի է թողնել ու գնալ այս գեղեցկությունը:

Թանկարժեք գավաթը

Երկիրը կործանման եզրին էր: Աղքատությունը խեղտում էր թագավորին և բնակիչներին: Տարիներ առաջ ժողովուրդը թագավորին մեղադրեցին գողության մեջ, բայց նրանք սխալվում էին, այդ ամենը իր թշնամին էր կազմակերպել, և մարդիկ թագավորից վրեժ լուծելու համար վերցրեցին նրա ամնենաթանկարժեք ու սիրելի գավաթը և գցեցին ծովը: Նրանք այդ գավաթը ծովն են գցել, և պատկերացրեք տարիներ հետո այդ գավաթը շատ հեռու պիտի գնացած լիներ: Այդ գավաթը այնքան թանկ էր, որ մի տարի ամբողջ երկիրը կուշտ փորով հաց կուտեր: Մի ձկնորս ` երկար մորուքով ու խռպոտ ձայնով, որոշեց ձկնորսության գնալ: Նա շատ աղքատ էր և ուզում էր մի ուռչաց ձուկ բռնել: Նա նստեց նավակը ու հեռացավ ափից, հետո ուռկանը գցեց ծովը, մի քիչ հետո ուռկանը ծանրացավ: Նա ուրախացավ ուռկանը քաշեց ու տեսավ, որ մեջը գավաթն է, նա գիտեր որ դա հենց այդ գավաթն է, որ շատերն են ուզեցել գտնել, բայց ոչ ոքի մոտ դա չի ստացվել:  Նա վերցրեց գավաթը տարավ տուն ու սկսեց երկար մտածել, նա մտածում է տանի, թե չտանի գավաթը թագավորի, իսկ կինն ասաց.

-Հեյ ինչ ես մտածում դու ես գտել ուրեմն քոնն է:

Բայց մարդն այդպես չէր մտածում: Եվ նրանք սկսեցին իրար հետ կռվել: Նրանք ամենը մեկը մյուսի բառերից էր կարչում ու մի լավ պատասխանում: Բայց մեկ է առավոտյան մարդը վերցրեց գավաթը ու տարավ: Թագավորը նրան փառք տվեց: Ու նա հռչակավոր մարդ դարձավ երկրի համար:

Մայրենի լեզուն

Մայրենի լեզուն ամեն հայի համար ունի մեծ նշանակություն: Հայի համար մայրենի լեզվի նշանակությունն այն է, որ յուրաքանչյուր հայ, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս սիրում և հիշում է իր մայրենի լեզուն: Մայրենի լեզուն շատ դժվար, բայց գեղեցիկ: Առանց մայրենի լեզվի ոչ ոք չի կարող խոսել գրագետ հայերեն: Եվ դրա պատճառով էլ 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ գրերը: Մայրենի լեզուն ունի իր միջազգային օրը` փետրվարի 21-ը: Մայրենին սիրում է, երբ իրեն լավ են վերաբերվում, այսինքն մայրենի լեզվով խոսում են գրագետ:

Մեծահասակները իմ կյանքում

Իմ կյանքում շատ մեծահասակներ կան, բայց ես ձեզ կպատմեմ իմ ընտանիքի մեծահասակների մասին: Դե, մայրիկը բոլորիս համար էլ թանկագին է և կարևոր, բայց կան հարցեր որտեղ մայիրկը ինձ չի հասկանում: Եվ լինում է հակառակը: Մայրիկը իմ հանդեպ շատ հոգատար է, այնպես չէ, որ ամեն վայրկյան իմ մասին է մտածում և ամեն րոպե իմ կողքին է: Դե մայրիկն ինձ համար առաջնային է: Իմ հայրիկը այնքան էլ խիստ չէ, և ամեն հարցում ինձ աջակցում է: Հայրիկս շատ անգամ չի հասկացել ինձ, բայց մայրիկս ինձ հասկանում է, անգամ երբ ես թաքցնում եմ իմ տխուր կամ ուրախ տրամադրությունը: Մի խոսքով՝ երկուսին էլ սիրում ու հարգում եմ ու գիտեմ, որ իմ սերը  փոխադարձ է:

 

Leave a comment