Սոնա Շահբազյան…;)

Գերգարնանային, գերուսումնական բլոգ

Մեր հանգիստը Ծաղկաձորում… :) February 16, 2014

 

Պատմություն. “Երևան” նախագիծ. Աբովյան փողոց January 26, 2014

DSCF0618

Նյութը տես այստեղ

 

Մայրենիի նախագիծ….. Հայկական Էպոս

Ճյուղ Ա. Սանասար և Բաղդասար

Տես մեր ենթակայքում

http://b4.mskh.am/node/7122

 

 

Կիսամյակային ամփոփում January 16, 2014

1468791_201565376696921_349283888_n Տես այստեղ

 

Դիջիպատում January 14, 2014

Filed under: Ամփոփումներ և հաշվետվություններ — sonashahbazyan02 @ 3:39 pm

1426736_200872676766191_1969842778_n

  • 2013-ն ինձ համար ձեռքբերումների տարի էր: Ես հաճախում եմ շախմատի, և այս տարի ստացա 2-րդ կարգ:
  • Այս կիսամյակը տարբերվում էր մյուսներից, որովհետև այս կիսամյակում  եկանք դպրոց նոթբուք-նեթբուքներով, սկզբում մի փոքր անսովոր էր, որովհետև հինգ տարի մենք տետրով ու գրիչով ենք աշխատել, բայց հետո արդեն սովորեցինք շատ ավելի արագ  մուտքագրել: Իմ կարծիքով նեթբուքն իսկապես լավ դասընկեր է՝ արագ և արդյունավետ է աշխատում: Ինձ այսպես շատ դուր է գալիս:  Բայց դա ունի իր թերությունը, մենք երկար նստելով համակարգչի դիմաց՝ վնասում ենք մեր աչքերը:
  • Չեմ կարող չպատմել նաև ճամփորդությունների մասին, բայց կառանձնացնեմ երկու ճամփորդություն՝ Թեղենիս լեռը և Հավուց Թառը:

Թեղենիսն այն միակ ճամփորդությունն էր, որ մենք մեր դասարանով սարի գլխին մատիտներով փորձեցինք պատկերել այն հիասքանչ տեսարանը, որը երևում էր վերևից: Այդ ճամփորդությունը այն միակ ճամփորդությունն էր, որ մենք անտառում կորցրել էինք ճանապարհը: Բառերով չեմ կարող նկարագրել այդ տեսարանը, անտառը շատ սաղարթախիտ էր, և մենք ջարդված ծառերի և ճյուղերի տակով էինք անցնում, բայց իջնելուց արդեն գլորվելով, ինձնից ջուր ուզելով , որովհետև միայն ինձ մոտ կար ջուր, և երգելով: (more…)

 

Էպոսի ամփոփում December 12, 2013

Էպոսի ընթերցում, նյութի յուրացում

Ես գիտեի, որ հայերը խիզախ ու ուժեղ են, բայց էպոսը կարդալով` ես էլ ավելի համոզվեցի: Իմ կարծիքով արաբները ավելի խորամանկ են, քան մենք: Ես  նաև հասկացա այն, որ հայերը միշտ պայքարել են իրենց ունեցածը պահելու համար: Իսկ արաբները մեզ թերագնահատում էին, բայց   ի վերջո հասկացան, որ մենք ինչքան էլ միամիտ ենք, բայց մեկ է, բարի ենք և ուժեղ, որը խորամանկությունից վեր գտնվեց: Նախագծի շրջանակներում  ձայնագրել եմ իմ սիրած հատվածը:

Հետազոտական աշխատանք

Նախագծի շրջանակներում իմացել եմ, թե ինչպես են հագնվում Սասունցիները: Ստեղծելեմ իմ Փոքրիկ բառարանը: Մասնակցել եմ նաև կայքում տեղադրված առցանց  քննարկմանը: Թարգմանել եմ «Սասունցի Դավիթ» ճյուղի առաջին հատվածը:

Ի՞նչ տվեց այս նախագիծը ձեզ

Նախագծին մասնակցելով` ես վերջապես կարդացի էպոսը, իմացա և ճանաչեցի մերհերոսներին: Նախագծին մասնակցելով` ես հասկացա, որ  աշխատանքը կամ պետք էլիովին կատարել, կամ ընդհարապես չկատարել: Նախագծի շրջանակներում սովորեցի, նոր բառեր: Այդպիսի բառերը      կարդալն այդքան էլ հեշտ չէ, բայց նախագծի ժամանակ ես դա նույնպես սովորեցի անել:

Ինչպե՞ս կգնահատեք ձեր մասնակցությունը նախագծին:

Ես ինձ կգնահատեի 8-9 որովհետև իմ կարծիքով շատ երկար ժամանակ եմ տրամադրել:

էպոսին, նյութեր եմ պատրաստել էպոսի վերաբերյալ, քննարկումներին միշտ մասնակցել եմ:

 

Էպոսի ամփոփում December 11, 2013

1. Վերհիշեք էպոսի բոլոր հերոսներին և թվարկեք Դավիթ, Մհեր, Սանասար, Բաղդասար, Ծովինար, Իսմիլ խաթուն, Վերգո, Ձենով Օհան, Մսրա Մելիք, Խալիֆա, ժողովուրդ, դահիճները, քահանա, Քւռկիկ Ջալալի,Գագիկ թագավոր, ծեր մարդ: 2. Բնութագրեք ձեր թվարկած հերոսներին` անդրադառնալով նրանց բացասական և դրական կողմերին: Դավիթը հիմար էր, բայց մեկտեղ շատ ուժեղ ու բարի, Մհեր դեռևս տասնհինգ տարեկանում կարողացավ հաղթել առյուծին, բայց նա նույնպես մի քիչ հիմար էր, որովհետև չգիտեր, թե ինչ է նշանակում առյուծ, չգիտեր, թե նա հեռվից է ուտում, թե մոտիկից, բայց նաև նա մտածում էր մարդկանց մասին, նա չթողեց, որ մադրիկ նրա հետ գան և կռվեն նրա հետ: Սանասարն ու Բաղդասարն շատ ուժեղ էին, նրանք ամեն կերպ ուզում էին պաշտպանել իրենց մորը: Ծովինարը շատ քաջ կին էր, նաև շատ խելացի:Իսմիլ խաթունը սիրում էր Դավթին, բայց նաև շատ խորամանկ էր, բայց չեմ կարող ասել, որ չար էր:Վերգոն լավ մարդ էր, ու շատ էր օգնոմ Ձենով Օհանին: Ձենով Պհանը նույնպես լավ մարդ էր, նա Դավթին իր աչքի լույսի պես էր պահում, ու երբեք նրա վրա չէր բղավում: Մսրա Մելիքը իրեն զսպում էր, որպեսզի Դավթին չսպանի, բայց նա մորը հարգելով չէր վնասում, բայց նաև զզվում էր դավթից, նա նախանձ էր ու ուզում էր տիրանալ Քուրկիկ Ջալալուն, և Հայաստանին:Խալիֆան վատ մարդ էր, նա ամեն կերպ ուզում էր իրենից թույլ պետություններից գումար վերցնել, և նաև անխիղճ էր: Ժողովուրդը շատ բարի էր, նրանք հասկանում էին փոքրիկ Դավթին, և օգնում էին Ձենով Օհանին, որ այդ դժվար դրությունից դուրս գա: Դահիճները նույնպես բարի էին, նրանց ձեռքը չէր գնում, որ սպանեին երեխաներին, բայց նաև հավատարիմ էին իրենց տիրոջը: Քահանան լավ մարդ էր նա սիրում էր Դավթին, բայց նա նույնպես պարտավոր էր հարգել նրա տիրոջ խոսքը: Քուռկիկ Ջալալին բարի էր ու ուժեղ: Գագիկ թագավորը սիրում էր իր ժողովրդին, նա համաձայն էր իր կյանքը վտանգի ենթարկել իր աղջկան ու ժողովրդին փրկելու համար: Նա վախենում էր տղաներից, բայց ի վերջո հասկացավ, որ տղաները բարի են: 3. Համեմատեք Ծովինարին և Իսմիլ Խաթունին, Մսրա Մելիքին և Սասունցի Դավթին, Գագիկ թագավորին և Բաղդատի Խալիֆային: Ծովինարը ազնիվ էր, իսկ Իսմիլ խաթունը խորամանկ: Մսրա Մելիքը նախանձում էր Դավթին, որովհետև նա շատ ուժեղ էր, իսկ Դավիթը չէր հասակնում, ու շատ ազնիվ էր: Խալիֆան խիղճ չուներ, սիկ Գագիկ թագավորը ազնիվ էր և մտածում էր իր ժողովրդի մասին: